‘ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. Ադրբեջանի գործողությունները համատեղելի չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղարար գործընթացի հետ’

1172

Ադրբեջանի գործողությունները համատեղելի չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղարար գործընթացի հետ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:

Նրա խոսքով, նման գործողություններն ամեն անգամ հեռացնում են կողմերին հակամարտության կարգավորումից: Ըստ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է հակամարտության կարգավորում` խաղաղարար բանակցությունների միջոցով, Մինսկի միջնորդների աջակցությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ն հայկական բանակի մարտունակության բարձրացման հարցում` Լահյուն նշել է, որ այդ աջակցությունը ցուցաբերվում է հայ զինվորականների վերապատրաստման ու վարժանքների տեսքով: «Իսկ անմիջականորեն ՆԱՏՕ-ն ապահովում է միայն Դաշինքի անդամների անվտանգությունը, և եթե Հայաստանը նույնպես ցանկանում է նման երաշխիքներ ստանալ, պետք է կառույցի անդամ դառնա»,- նշել է նա` ավելացնելով, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի սերտ գործընկերն է:

Նախորդ հոդվածը‘Հաղթանակի մեջ էլ են փայ մտել ‘
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ է գնալ իշխանափոխության’