‘ՆԱՏՕ-ն արտաքսում է յոթ ռուսաստանցիների’

1565

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի առաքելության յոթ աշխատակիցների արտաքսելու և ևս երեքին հավատարմագրից զրկելու մասին: Ավելի վաղ, Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված, տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին հայտարարել է ավելի քան 20 երկիր:

Երեքշաբթի հատուկ հրավիրված ճեպազրույցի ընթացքում Սթոլթենբերգը հայտարարել է, որ այդպիսով՝ ռուսաստանյան առաքելության աշխատակազմը 30-ից կրճատվում է ու դառնում 20 մարդ:

«Այդ քայլով մենք Ռուսաստանին շատ պարզ հասկացնում ենք, որ իր անընդունելի ու վտանգավոր պահվածքը գին և հետևանքներ ունի: Եվ սա պատասխան է Ռուսաստանի կողմից կառուցողական պատասխանի բացակայությանն այն բանին, թե ինչ է կատարվել Սոլսբերիում,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ապա հավելել:- Ես կարծում եմ՝ Ռուսաստանը թերագնահատել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միասնության աստիճանը»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Կեմերովոյի իշխանությունները ստուգում են հրդեհի 78 զոհերի մասին տեղեկությունը’