‘ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն խաղաղապահների անվան տակ կարող է զորք ուղարկել Ուկրաինա’

891

ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է զորք ուղարկել Արևելյան Ուկրաինա՝ խաղաղարար կամ մարդասիրական առաքելության անվան տակ: Այդ մասին ասվում է չորեքշաբթի դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է մինչև 200 հազար զինվորականներ, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս և խոչընդոտում է հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումը»: ՆԱՏՕ-ի աղբյուրը հրաժարվել է այդ փաստի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնել՝ պատճառաբանելով, որ դաշինքը «չի մեկնաբանում հետախուզական տվյալները»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հետազոտություն. Յուրաքանչյուր 35-րդ լոնդոնցի միլիոնատեր է’
Հաջորդ հոդվածը‘Շոյգուն ռուսաստանցի խաղաղապահներին հանձնարարել է օտար լեզուներ սովորել’