‘Նարեկ Սարգսյանն ազատվեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից’

894

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով քաղաքապետարանի լրատվական ծառայությանը:

Հայտնի է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է:
Սարգսյանի պաշտոնաթողության պաշտոնական մեկնաբանությունը կհրապարակվի Երեւանի քաղաքապետարանի կայքում:

Նախորդ հոդվածը‘Parking City Service-ն իրեն հանրային ծառայություններ մատուցող ընկերություն չի համարում’
Հաջորդ հոդվածը‘ԶՈՒ մայորը կալանավորվել է զինվորին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով’