Նարցիսիզմը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Ալիք Մեդիա

1520

Նիկոլ Փաշինյանն այնքան հաճախ եւ այնպիսի առանցքային հարցերում է հակասում ինքն իրեն, որ նախընտրում է դա բացատրել ոչ թե պարզ խաբեությամբ, այլ՝ խելքի անբավարարությամբ։

«Մենք հարցի խորությունը չենք գիտակցել»,- մայիսի 5-ին այսպես է պատասխանել վարչապետն «Ազատության» դիտարկմանը, թե 2021-ին նրա ղեկավարած ուժն ընտրության է գնացել «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա Արցախի ինքնորոշման իրավունքի ապահովման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի խոստումներով։

Ինչո՞ւ իշխանության գալուց եւ իրերի դրությանը ծանոթանալուց հետո չփոխեց խոսույթն ու ավելի խստացրեց ոչմիթիզականությունը։ Դեկտեմբերի 19-ին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը դա այսպես է բացատրել. «Շատ պարզ պատճառով. պետք էր լուծում առաջարկել»։

Առաջարկելու լուծում չի ունեցել ու որոշել է «չհամակերպվել»՝ մոտալուտ պատերազմից անտեղյակ ժողովրդին պատմելով 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեդալների մասին։

Արդյունքում կայացված որոշումները հանգեցրել են հազարամյակներով հայերով բնակեցված Արցախի հայաթափմանը։ Այդքան հայկական մեկ էլ Վանն էր, որը հայաթափվեց մեկ դար առաջ։ Այդ իմաստով Փաշինյանի հասցրած ավերներն անցյալի ինչ-որ բանի հետ համեմատելիս (դա նրա սիրած զբաղմունքն է) շատ հեռու պետք է գնալ՝ հասնելով երիտթուրքերի ժամանակներ։

Ռաֆայել Թեյմուրազյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՊետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ լինի Հայաստանին սիրաշահելու, այլ ոչ թե պատժելու մրցակցություն. «Հրապարակ»