‘Նեթանյահուն վերջապես կարողացել է կառավարություն ձևավորել’

842

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընտրություններից գրեթե երկու ամիս անց կարողացել է կոալիցիոն կառավարություն կազմել, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Կոալիցիայի համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան: Նոր կառավարությունը կսկսի աշխատել եկող շաբաթվանից՝ մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը:

Նեթանյահուն չէր կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել ընտրություններից հետո իրեն տրամադրված 28 օրվա ընթացքում, և նրան լրացուցիչ ժամանակ էր տրամադրվել մինչև մարտի 16-ը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Անգլիացիները մտածելու տեղ ունեն’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Սաֆարյանը բաց նամակ է գրել Վիլֆրեդ Մարթենսին’