‘Արսեն Վենգեր. Անգլիացիները մտածելու տեղ ունեն’

819

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անհանգստություն է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից հետո բոլոր անգլիական ակումբները դուրս մղվեցին հետագա պայքարից:

«Այսպիսի բան վաղուց չէր եղել, որ անգլիական ոչ մի թիմ դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Մանչեսթեր Սիթին», «ՄՅՈւ»-ն, «Չելսին» եւ «Արսենալը» Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի պայքարից դուրս եկան:

Բոլոր նրանք, ովքեր մտահոգված են անգլիական պրեմիեր-լիգայի ապագայով, այս փաստը պետք է հաշվի առնեն եւ լուրջ հետեւություններ անեն»:

Հիշեցնենք, որ «Արսենալը» անգլիական ակումբներից վերջինն էր, որ դուրս թռավ մրցաշարից, երկու խաղի արդյունքներով զիջելով «Բավարիային»` (1:3, 2:0):

Նշենք, որ 1995/96 մրցաշրջանից սկսած սա առաջին դեպքն էր, երբ անգլիական ակումբները ներկայացված չեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: 

Նախորդ հոդվածը‘Գոտիները ձգեք. կյանքը թանկանում է’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն վերջապես կարողացել է կառավարություն ձևավորել’