‘Նեյմարը կդառնա աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը’

1062

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է Marca- ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը: Բրազիլացին կստանա տարեկան 15 միլիոն եվրո, ինչի շնորհիվ կդառնա աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ զիջելով միայն «Ռեալի» պորտուգալացի հարձակվող ւ Ռոնալդուին եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ակումբի եւ ֆուտբոլիստի բանակցություններում միակ տարաձայնությունն առայժմ տրանսֆերային արժեքի սահմանումն է: Այժմ 23-ամյա խաղացողի տրանսֆերային նվազագույն արժեքը պայմանագրում նշված է 180 միլիոն եվրո: Նեյմարի կողմը չի ցանկանում այդ գումարը բարձրացնել 250 միլիոն եվրոյից: Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» ցանկանում է սահմանել 1 միլիարդ եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայում» մասնակցել է 16 հանդիպման, խփել է 14 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների եւ մարզիչների 82 տոկոսը «Ոսկե գնդակը» տալիս են Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Բազմիցս ասել եմ, որ երազանքս է կարիերաս ավարտել Մադրիդում»’