‘Նեյմարը հարուցել է գեյերի զայրույթը. Տեսանյութ’

907

Մի քանի օր առաջ «Բարսելոնա» տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Նեյմարը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում, որը, մեղմ ասած, դուր չի եկել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին, որոնք գովազդի որոշ դրվագներում հոմոֆոբիայի տարրեր են նկատել: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել գովազդը եթեր չթույլատրել:

Նկատենք, որ Նեյմարի ակտիվ «արտաֆուտբոլային» կյանքը խիստ քննադատության է արժանացել ֆուտբոլի «արքա» Պելեի կողմից, որը մասնավորապես Բրազիլիայի հավաքականում Նեյմարի թույլ մրցելույթները պայմանավորել էր նրանով, որ ֆուտբոլիստը ավելի շատ մտածում է գովազդների եւ սանրվածքի, քան՝ Բրազիլիայի դրոշի եւ ֆուտբոլի մասին առհասարակ:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Այս տրամաբանությամբ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան ‘
Հաջորդ հոդվածը‘Կարկտահարություն, այս անգամ՝ Վայոց ձորում’