‘Պետրոս Ղազարյան. Այս տրամաբանությամբ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան ‘

1172

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Աշխարհում չկա մի մայրաքաղաք, որի կենտրոնական հրապարակը մեկ տասնամյակում երկու անգամ հիմնովին վերանորոգեն: Նույնիսկ ամենահարուստ երկրներն իրենց նման ճոխություն թույլ չեն տալիս: Բայց  միայն ֆինանսների խնդիր չէ: Սա ավանդույթների, քաղաքային մշակույթի, ճարտարապետության, մտածողության խնդիր է:

Եթե չեմ սխալվում` Նարեկ Սարգսյանը Հանրապետության հրապարակի` մի քանի տարի առաջվա վերանորոգմանը նույնպես անմասն չէ: Այս տրամաբանության շնորհիվ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան:  Շենքերի անհարմարությունից այնտեղ գրեթե մարդ չի բնակվում, իսկ անձրևի դեպքում դառնում է ակվատեկ:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում մեզ խոստանում էր Երևանի համաչափ զարգացում, այլ ոչ կենտրոնի վերավերավերանորոգում: Ծայրամասերում նորմալ փողոցներ, լուսավորություն, սանիտարահիգiենիկ պայմաններ, երբեմն նաև ջուր չկա: Երևանը միայն տուրիստների համար չի»:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եվրոպայի խորհրդի արձագանքը ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումներին համաչափ չէ իրողությանը’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը հարուցել է գեյերի զայրույթը. Տեսանյութ’