‘Նեյմարին այլընտրանք. «Ռեալ»-ը տրանսֆերային նոր նպատակ ունի’

985

«Ռեալ»-ը լրջորեն մտադիր է պայմանագիր կնքել «Չելսի»-ի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի հետ: Այս մասին հայտնում է AS-ը: 

«Արքայական» ակումբը ամերիկացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին այլընտրանք: 

20-ամյա խաղացողը այս ամռանն է 65 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել լոնդոնյան ակումբ և հասցրել է իրեն լավ դրսևորել մեկնարկում՝ խփելով գոլ և կատարելով գոլային փոխանցում: 

Պուլիշիչը պետք է փոխարիներ «Ռեալ» տեղափոխված վինգեր Էդեն Ազարին: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից’
Հաջորդ հոդվածը‘Սանչոն կլքի Դորտմունդի «Բորուսիա»-ն’