‘Նեյմարի համար 190 միլիոն եվրո առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդը»’

1101

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը հայտարարել է, որ որդու տրանսֆերի համար 190 միլիոն եվրո առաջարկած ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է cope.es -ը: Ֆուտբոլիստի պայմանագրով հենց այդքան է նրա տրանսֆերի գինը, եւ խաղացողի ցանկության դեպքում, ակումբը պարտավոր է թույլատրել տեղափոխությունը:

«Որդուս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է երկու տարի հետո, բայց դուք կարող եք հանգիստ լինել, նա երջանիկ է այստեղ»,- ասել է Նեյմար ավագը:

Նեյմարի հայրը 190 միլիոն եվրո առաջարկած ակումբի մասին ստիպված էր եղել պատմել Մադրիդի դատարանում՝ «Բարսելոնայի» կողմից որդու տրանսֆերի ձեւակերպման ժամանակ ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ դատավարության ժամանակ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը 18 հանդիպումներում խփել է 16 գոլ, կատարել է 11 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ’