‘Նեպալում ևս մի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել’

1110

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ, հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժագետների կարծիքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը երկրի արևելքում գտնվող Նամչե-Բազար բնակավայրից 68 կմ դեպի արևմուտք է՝ Չինաստանի սահմանից ոչ հեռու: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվում է 18,5 կմ խորության վրա:

Ինչպես BBC-ին հաղորդել են ականատեսները, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում, ինչպես նաև Բանգլադեշում:

Նեպալի ոստիկանությունն առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդում:

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցավ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Կարմիր Խաչի տվյալներով՝ երկրաշարժին զոհ գնաց ավելի քան 8,4 հազար մարդ, ևս 17,5 հազարը վանասվածքներ ստացան:

Նոր երկրաշարժի օջախը ավելի մեծ խորության վրա է: Ըստ մասնագետների՝ համեմատաբար մակերեսային երկրաշարժերը, ինչպիսին ապրիլի 25-ինն էր, սովորաբար շատ ավելի մեծ ավերածություններ են գործում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Թրանսփարենսի»-ի առաջարկները իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘«Միայն փորի մասին չմտածող»-ների շարքից’