‘Ներդրումներ ըստ Գալուստի. «ՉԻ»’

1335

Ելույթ ունենալով  Փարիզում և խոսելով «Քրաֆուր» ցանցի՝ Հայաստան մուտք գործելու մասին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, թե «այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններն են ապահովված օտարերկրյա ներդրումների համար»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Դե արի ու Գալուստ Սահակյանին  բացատրիր, որ ապրանքը մի տեղի էժան առնելն ու մի ուրիշ տեղ թանկ ծախելը «օտարերկրյա ներդրում» չի, մինչդեռ «Քարֆուրը» Հայաստանում հենց դրանով էլ զբաղվելու է: Ուրիշ բան՝ գոնե իր համար շենք սարքեր, բայց նույնիսկ դա չի անելու, ընդամենը տարածք է վարձակալելու արդեն իսկ կառուցված շենքում:

Իսկ եթե ապրանք էժան առնել թանկ ծախելը «օտարերկրյա ներդրում» է, ապա մեծագույն ներդրողը մեր կողքի հայաթի Վասպուրն է, նա շաբաթը երկու անգամ Քյավառից 200 դրամով կարտոֆիլ է առնում, բերում քաղաքում 250-ով վաճառում: Ուշադրություն դարձրեք՝ նա փաստորեն տեղական արտադրողին է խթանում, մինչդեռ «Քարֆուրը» շատ ապրանքներ դրսից է բերելու: Այսինքն՝ մենք ենք «օտարերկրյա ներդրումներ» անելու այն երկրում, որտեղից ապրանք է ներկրելու «Քարֆուրը»:

Նախորդ հոդվածը‘Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Պետբյուջեի հաշվին կարելի է արտերկիր մեկնել բիզնես կարգով՝ ձեռագործ գորգը ոտքերի տակ. Մամուլ’