Ներկայացվել է «Բարսելոնայի» մարզչական շտաբը

545

«Բարսելոնան» ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Չավիի մարզչական շտաբը, ով արդեն աշխատանքի է անցել կատալոնական ակումբում։ Չավիի օգնականներն են նրա ավագ եղբայրը՝ Օսկար Էրնանդեսը և Սերխիո Ալեգրին։ Ֆիզիկական պատրաստության համար պատասխանատուն Իվան Տորեսն է։

Դարպասապահների հետ կաշխատի Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն: Գլխավոր մարզչի փոփոխությունից հետո նա նախորդ մարզչական շտաբից մնացած միակ մարզիչն է: Վերլուծական աշխատանքները կիրականացնեն Դեյվիդ Պրատսը, Թոնի Լոբոն և Սերխիո Գարսիան։

41-ամյա Չավիի գլխավորությամբ կատալոնացիներն իրենց դեբյուտային հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 20-ին, «Կամպ Նոուում», «Էսպանյոլի» հետ:

Նախորդ հոդվածըԻրանում բողոքի ցույցերը ճնշելու գործողությունները կքննվեն տրիբունալում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը խոստանում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային