ԱՄՆ-ը խոստանում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

474

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե ուկրաինական սահմանի մոտ զորքերի տեղաշարժի վերաբերյալ Մոսկվայի մտադրությունները պարզ չեն, սակայն Ուկրաինայի դեմ նոր ագրեսիա սանձազերծելը Ռուսաստանի կողմից մեծ սխալ կլինի։

«Մեզ ծանոթ է Մոսկվայի «խաղացանկը»։ Ցանկացած սրացում կամ ագրեսիվ գործողություն մեծ մտահոգության տեղիք կտա Միացյալ Նահանգներին,- ասել է Բլինքենը։- Մենք մտահոգված ենք, որ Ռուսաստանը կարող է լուրջ սխալ թույլ տալ՝ փորձելով կրկնել այն, ինչ արեց 2014 թ․՝ ուժեր կուտակեց սահմանի երկայնքով, ներխուժեց ուկրաինական սուվերեն տարածք ու դեռ ստեց, թե իրեն սադրել են»։

Բլինքենը ուկրաիանացի նախարարին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ուկրաիանայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և խոստացել է, որ ԱՄՆ վարչակազմը, կոնգրեսի հետ փոխգործակցությամբ, կաշխատի, որպեսզի ապահովի Ուկրաինայի ռազմական աջակցությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆերկայացվել է «Բարսելոնայի» մարզչական շտաբը
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Առանց յուզմունքի