‘Ներքին հրահանգ` պարտադիր պահումներ կատարել ‘

1719

Այն, որ այս իշխանությունը թքած ունի օրենքի, պատասխանատվության ու բարոյականության վրա, նորություն չէ: Այն, որ խոսքը գրոշի արժեք չունի սրանց համար, նույնպես նորություն չէ: Համոզվել ենք նաև, որ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանն էլ սեփական կեղտոտ նպատակները կոծկելու գործիք է ընդամենը:

Երեկվանից այս ու այն կողմից ստացվող տեղեկությունները ահազանգում են իշխանական հերթական ամբարտավան խարդավանքի մասին: Իսկ խարդավանքը բացահայտվում է, քանի որ եկել է մարդկանց հունվարի վարձատրության ժամանակը:

Ըստ հավաստի տեղեկությունների, չնայած Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակային նոր օրենքի երկու դրույթի կասեցմանը և չնայած խոստումներին , թե այդ կասեցումն անգամ տույժերի կիրառմամբ չի սպառնում, ներքին հրահանգ կա` պահումներ կատարելու. մայրաքաղաքի քոլեջներից մեկի տնօրենն է բողոքող և ընդիմացող աշխատակիցների հետ երկար բանավեճից հետո խոստովանել: Իսկ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններից մեկի աշխատակիցն էլ տեղեկացնում է, թե տնօրինությանը սպառնացել են` կատարել պահումներ, այլապես, երեք ամիս հետո, Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստպված կլինեն սեփական գրպանից մարելու կուտակված «պարտքը»:

 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը խոստանում է խիստ օրենքներ մտցնել ԶԼՄ-ների համար’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ’