‘Նիգերի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամի» հարյուրավոր գրոհայինների’

1025

Նիգերում սպանվել են «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության 109 գրոհայիններ, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանությունների հայտարարությանը: Իր կողմից՝ Նիգերը կորցրել է չորս զինվոր և մեկ խաղաղ բնակիչ:

«Բոկո Հարամը» արմատական իսլամիստական խմբավորում է, որը պայքարում է արևմտյան կրթության դեմ և հանուն շարիաթի հաստատման: Տարածաշրջանում իրականացվող ահաբեկչությունների մեծ մասի, մասնավորապես՝ մարդկանց առևանգումների ետևում այս խմբավորումն է կանգնած: Նախկինում գրոհայինների հիմնական թիրախը բանակի և ոստիկանության օբյեկտներն էին, բայց վերջին շրջանում հաճախակիացել են հարձակումները կրոնական համայնքների ղեկավարների և խաղաղ բնակիչների վրա: Հաղորդում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-«Միլան». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Սորոսը հրաժարվել է Ուկրաինային մեկ մլրդ դոլար տարամադրել’