‘Ջորջ Սորոսը հրաժարվել է Ուկրաինային մեկ մլրդ դոլար տարամադրել’

1177

Հայտնի ամերիկացի ֆինանսիստ միլիարդատեր Ջորջ Սորոսը չի համաձայնել Ուկրաինային մեկ մլրդ տրամադրել՝ ԵՄ-ին կոչ անելովայդ երկրին տրամադրել «միլիարդավոր եվրոներ»:

Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովում պատասխանելով այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է հենց այդ պահին Ուկրաինային մեկ միլիարդ դոլար տրամադրելու երաշխիք տալ, ամերիկացի մուլտիմիլիարդատերը ասել է. «Յուրաքանչյուրն իր գործը պետք է անի: Ես իմ առանձին միլիոններն եմ տրամադրում»

Միևնույն ժամանակ՝ Սորոսն ընդգծել է, որ Ուկրաինան գտնվում է ֆինանսական կոլապսի եզրին, ինչը կանխելու համար ԵՄ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի: «Եթե այդ ֆինանսական կոլապսը տեղի ունենա, ԵՄ-ն կկորցնի Ուկրաինան: Եվրամիությունն անհապաղ պետք է ֆինանսական միջոցներ ձեռք առնի՝ այդ կոլապսը կանխելու համար»,- ասել է Սորոսը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նիգերի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամի» հարյուրավոր գրոհայինների’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկական լքված դիակիզարանում տասնյակ դիակներ են հայտնաբերվել’