‘Նիկիտա Սիմոնյան. «Խորհուրդ կտայի Չերիշեւին տեղափոխվել «Սպարտակ»’

1204

ՌՖՄ-ն փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը ցանկանում է «Սպարտակում» տեսնել Մադրիդի «Ռեալի» խաղացող Դենիս Չերիշեւին: Սիմոնյանը նշել է, որ 24-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է մշտական խաղային պրակտիկա Եվրոպայի առաջնությունից առաջ: Ընթացիկ մրցաշրջանում Դենիսը մադրիդցիների կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 116 րոպե:

— Դենիսին անհրաժեշտ է մշտապես խաղալ, լինել թիմի մեկնարկային կազմում առավել եւս որ առջեւում Եվրոպայի առաջնությունն է: «Ռեալում» դժվար է նրա համար հաղթել մրցակցությունը: Խորհուրդ կտայի նրան տեղափոխվել ռուսական ակումբ օրինակ «Սպարտակ»: Ինձ որպես սպարտակցու հաճելի կլիներ տեսնել նրան մոսկովյան թիմի կազմում, բայց որոշում կայացնողը Չերիշեւն է,- նշել է Սիմոնյանը: 

Նախորդ հոդվածը‘Օբամեյանգն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եզրափակիչ եռյակում’
Հաջորդ հոդվածը‘Մյունխենցիներն անհամբեր սպասում են թուրինյան հանդիպմանը’