Նիկ Կիրյոսն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

195

Ավստրալացի Նիկ Կիրյոսը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 6:4, 6:3, 7:6 (7:5) հաշվով առավելության հասնելով չիլիացի Կրիստիան Գարինի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Աշխարհի 40-րդ ռակետ Նիկ Կիրյոսն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։ 

Նախորդ հոդվածըԱշխարհի ակումբային առաջնություն․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըՆոր արկածախնդրության ռեսուրս չունենք․ Սուրենյանց