‘Նիստը հետաձգվեց, Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ չարձակեցին ‘

1115

Վերաքննիչ քրեական  դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով որպես վկա անցնող Հրանտ Միրիջանյանին որպես վկա նորից դատակոչելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Միրիջանյանը նախկինում արդեն ցուցմունք էր տվել, բայց առաջին ատյանի դատարանը ցուցաբերել էր կողմնակալ վերաբերմունք: Տիգրան Առաքելյանը մեջբերել է վկայի խոսքերը, որ նախկինում նրան ծեծելով են դահլիճ բերել, որի ընթացքում մայրը խնդրել է միջոցներ ձեռք առնել, որ ոստիկանության ձեռքից դուրս բերեն որդուն, ինչն անտեսվել է դատարանի կողմից, և դատարանը փորձել է հնարավորիս շուտ ավարտել ցուցմունքի պրոցեսը: Առաքելյանը նաեւ նշել է, որ ապացույց է հանդիսանում մարտի 24-ին «ՉԻ» թերթում հրապարակված՝ Հրանտ Միրիջանյանի հետ հարցազրույցը, որտեղ նա արել է այնպիսի հայտարարություններ, որոնք հաստատում են իր վրա գործադրված ճնշումները, պատմել է գործի հետ կապված ողջ իրականությունը, որը իր նախկին ցուցմունքին չի համապատասխանում, ավելին, հարցազրույցից պարզ երևում է, որ նա չի գտնվել դեպքի վայրում:

Դատարանը հետաձգեց ակտիվիստների գործով դատավարությունը. այն կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12-ին: Դատարանը նաեւ չթույլատրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանին ներկայացնել՝ քաղբանտարյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: 

Հավելենք, որ շատերը սպասում էին, որ Առաքելյանը կարող էր այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ եւս տարածվում է Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումը: Սակայն Առաքելյանն այսօր էլ ազատ չարձակվեց: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Կարապետյան. Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը խաղատանը խաղում է, նորություն չէ’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ռուսաաստանում խաղացողները կորցնում են մոտիվացիան’