‘Նկարչուհին ծննդյան օրվա առթիվ Նազարբաևին նկարել է իր կրծքով’

2368

Ռուսաստանցի նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան ծննդյան օրվա առթիվ  կրծքով նկարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիմանկարը: Պետության ղեկավարը պատկերված է «Կոկա-կոլայի» բաժակը ձեռքին:

Նկարչուհու խոսքով՝ դիմանկարն արվել է իր սիրած կապտա-թանաքագույն երանգներով: «Կոկա-կոլա՝ ալկոհոլի փոխարեն»,- կտավը մեկնաբանել է հեղինակը: Նա Նազարբաևին լավ տրամադրություն և առողջություն է մաղթել:

Սանկտ Պետերբուրգում ապրող Իրինա Ռոմանովսկայան հայտնի է  կրծքով և մարմնի հետքերով նկարելու իր ունակությամբ:

Սրանից առաջ Ռոմանովսկայան կրծքով նկարել է նաև Բարաք Օբամային, Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Միլոնովին, ֆուտբոլիստ Լեոնել Մեսիին, դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին և շատ ուրիշների:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ծնունդը նշում է հուլիսի 6-ին: Այդ օրը հանրապետությունում պետական տոն է՝ երկրի մայրաքաղաք Աստանայի օրը: Նազարբաևը ծնվել է 1940 թ., երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 1991 թվականից: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն «դեկոմունիզացրել» է ուկրաինացի զինվորականների ուսադիրները’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’