‘Նյու Յորքի նախկին քաղաքապետ Բլումբերգին ասպետական կոչում է շնորհվել’

911

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, գործարար նորությունների գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգն ստացել է բրիտանական թագուհու շնորհած պատվավոր ասպետի կոչում: Ինչպես այսօր հաղորդել է The Guardian-ը, 72-ամյա Բլումբերգին ասպետի կոչում է շնորհվել իր «ձեռնարկատիրական և բարեգործական գործունեության համար»:

Նախկին քաղաքապետը, սակայն, չի կարող կոչվել «սըր Մայքլ», քանի որ Միացյալ Թագավորության հպատակ չէ:

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Ուեստմաքոթը, որը հայտարարել է պատվավոր կոչումը շնորհելու մասին, ասել է, որ «Բլումբերգը առանցքային դեր է կատարել դիվանագիտական, տնտեսական և մշակութային կապեր հաստատելու հարցում»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մյանմայում համաներում է կիրառվել 3037 բանտարկյալների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վարչական դատարանի դիմաց ակցիա կանցկացնի’