‘Նյու Յորքի պայթյունների ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է’

1962

Ահմադ Խան Ռահամին, որ կասկածվում է Նյու Յորքում հանգստյան օրերին որոտացած երկու պայթյունների նախապատրաստման մեջ, ձերբակալվել է Լինդենում՝ Նյու Ջերսի նահանգ:

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Նյու Յորքի Չելսի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր 29 մարդ: Ավելի ուշ պայթյունի վայրից քիչ հեռու հայտանաբերվել և վնասազերծվել էր երկրորդ պայթուցիկ սարքը, որը կառուցվածքով նման էր առաջինին: Երկու ռումբերն էլ լիցքավորված են եղել բեկորային տարրերով և նույնական են եղել այն ռումբերի հետ, որոնք գործի էին գցվել 2013 թ. Բոստոնի մարաթոնում:

Երկուշաբթի օրը պարզվել է, որ Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի կայարանում ոստիկանությունը մի ուսապայուսակ է հայտնաբերել՝ հինգ ինքնաշեն պայթուցիկ սարքերով:

Ոստիկանության տվյալներով՝ Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթուցիկ սարքերն ընդհանուր ծագում ունեն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահն առողջական վիճակի կապակցությամբ արձակուրդ է վերցրել’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում սպանել են ԲՀԿ թեկնածուի որդուն. Aravot.am’