Նովակ Ջոկովիչը՝ Ադելաիդայի մրցաշարի հաղթող

336

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը նվաճեց Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետը մրցեց 22-ամյա ամերիկացի, 33-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ։ Սերբ թենիսիստն առավելության հասավ 6:7 (8:10), 7:6 (7:3), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 11 րոպե։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար էր։ Ջոկովիչը ստացավ 94 հազար եվրո եւ 250 վարկանիշային միավոր։

Նախորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը կքննարկի ընտրությունների հնարավոր տեղափոխման և այլ հարցեր
Հաջորդ հոդվածըԲրազիլիա․ Հարձակվողները գողացել են նախագահական պահակազորի հաստիքային զենքը