‘Նորաձևություն գարուն-ամառ 2013. Ծաղկազարդ նախշերը՝ տարվա առաջատար (ֆոտոշարք)’

3611

Ծաղկազարդ նախշերը 2013թ-ի գարուն-ամառ եղանակի առաջատար թեման կլինեն: Քիչ մոդելավորողներ են կարողացել դիմակայել իրենց հավաքածուներում ծաղկազարդ մոդելներ ներառելու հրապույրին, գրում է The Epoch Times կայքը:

Այդպես օրինակ՝ Raf Simons-ը շարունակում է ավելի ու ավելի շատ ծաղիկների պատկերների ավելացնել իր հավաքածուներին՝ հիմնականում օգտագործելով ասեղնագործություն կամ կարված նախշեր:
Valentino-ի զգեստները այս սեզոնին իսկական արվեստի գործեր են: Նորաձևության տան մոդելավորողները հիմանակում օգտագործել են կարմիր և սև գույները՝ կարված նախշերով:
Ինչ վերաբերում է բարձր նորաձևությանը, ապա այս դեպքում կուտյուրիեները սահմաններ չեն ճանաչում: Giambattista Valli-ի ներկայացրած նոր հավաքածուն դրա վաղ ապացույցն է: Valli-ի շքեղ և չափազանց կանացի նմուշները ռոմանտիկ ուրվագծեր են հաղորդում կնոջն իրենց մեղմ գունային համադրումներով և անհամար ծաղիկներով:

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն վերջապես կարողացել է կառավարություն ձևավորել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’