‘Նորատուսում հրկիզել են գյուղապետի ազգականի մեքենան – Shamshyan.com’

2162

Նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում անհայտ անձը կամ անձինք Նորատուս գյուղում հրկիզել են 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, մեքենան կայանված է եղել Ա. Ասոյանի տան մոտ: Ի դեպ, ըստ աղբյուրի, Ասոյանը Նորատուսի գյուղապետ Հ. Հարությունյանի քեռու տղան է։

Կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզումը կապ ունի աղմկահարույց սպանության հետ, երբ Նորատուսի գյուղապետի եղբոր տղան Գավառում սպանել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի տղային։

Նախորդ հոդվածը‘Պուտինը կոչ է արել ՌԴ օրինակով ոչնչացնել քիմիական զենքի պաշարները’
Հաջորդ հոդվածը‘2017-ի-ն Հայաստանում ապաստան է հայցել 105 մարդ (տեսանյութ)’