Նորվեգական դատարանը մերժել է նեոնացիստ Բրեյվիքին վաղակետ ազատ արձակելու դիմումը

549

Նորվեգիայի Թելեմարկ շրջանի դատարանը մերժել է նեոնացիստ Անդերս Բրեյվիքի վաղակետ ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը։

Բրեյվիքը 2011 թթ․ 77 մարդ է սպանել, իր պնդմամբ՝ հանուն «սպիտակ ռասայի պաշտպանության» բազմամշակութայնացումից և  միգրացիայից։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Բրեյվիքը ուղղվելու նշաններ չի դրսևորում։ Բրեյվիքի վաղաժամկետ ազատագրման հարցով հունվարի 18-ին դատական հանձնախմբի առաջին արտագնա նիստում, ինչպես և նախորդ նիստերի ժամանակ, նա ձեռքը պարզել էր՝ նացիստական ողջույն տալով։

Դատարանում Բրեյվիքը իր իրագործած զանգվածային սպանության մեղքը բարդել է ռադիկալիզմի քարոզիչների վրա։ «Ես մեղք չունեմ, որ իմ ուղեղը լվացել են։ Նրանք, ովքեր լվանում են մարդկանց ուղեղները՝ նրանց արմատականացնելով համացանցում, լիովին մեղավոր են նրա համար, ինչ տեղի է ունեցել 2011 թ․ հուլիսի 22-ին,- հայտարարել է նա։- Ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ այդ ամենը (հավանաբար՝ նկատի ունի բռնի գործողությունները) ես թողել եմ ետևում։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ պայքարի Նորվեգիայի և Արևմուտքի ազգային-սոցիալիստական նվաճման համար»։

Դատարանը որոշել է, որ Բրեյվիքին ազատ արձակելը վտանգավոր է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ Դանիան չեղարկում է սահմանափակումները, Չինաստանը՝ սաստկացնում
Հաջորդ հոդվածըԳվինեա Բիսաուի նախագահը հայտարարել է հեղաշրջման անհաջող փորձի մասին