Նորվեգիայում նետ-աղեղով զինված մարդը սպանել է հինգ հոգու

477

Նորվեգիայի Կունսբերգ քաղաքում հինգ մարդ սպանվել է և երկուսը վիրավորվել են նետ-աղեղով զինված տղամարդու կողմից, հաստատել է նորվեգական ոստիկանությունը։ Հանցագործը ձերբակալվել է։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տեղական ժամանակով ժամը 18։13 մի քանի հաղորդագրություն է ստացվել, թե Կունգսբերգի կենտրոնում զինված մարդ է տեղաշարժվում։ Ինչպես հետագայում պարզվել է՝ նա զինված է եղել նետ-աղեղով։

Որքան հայտնի է՝ կասկածյալը սկսել է կրակել Coop Extra սուպերմարկետում, ապա տեղափոխվել է այլ վայրեր։

Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունն առայժմ չգիտի՝ արդյո՞ք կարելի է այն համարել ահաբեկչական գործողություն, թեպետ չի բացառում այդ տարբերակը։

Հարձակումից քիչ անց Նորվեգիայի ոստիկանության վարչությունը ամբողջ երկրում իր աշխատակիցներին հրահանգել է հրազեն ստանալ․ որպես կանոն՝ Նորվեգիայում առանց հատուկ պատճառների հրազեն չեն կրում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1589 նոր դեպք, 29 մահ