‘«Նորվիչ» – «Լիվերպուլ»֙ 4-5․ Մերսիսայդցիները հաղթում են աներևակայելի մրցավեճում (տեսանյութ)’

1419

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում առավելության հասավ «Նորվիչի» նկատմամբ: «Քերոու Ռոուդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4:5 հաշվով:

18-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինյոն, սակայն նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը երկու գոլ խփեցին. աչքի ընկան Դյոմերսի Մբոկանին և Սթիվեն Նեյսմիթը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Ուեսլի Հուլահենը դիպուկ իրացրեց Մորենոյի խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոց հարվածը: Յուրգեն Կլոպի սաներին հաջողվեց 3:1 հաշվից հետո արագ ուշքի գալ. 55-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնը հաշիվը դարձրեց 3:2, ապա Ֆիրմինյոն դուբլ ձևակերպեց, իսկ 75-րդ րոպեին Ջեյմս Միլները խփեց իր թիմի չորրորդ գոլը: 

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի 3:4 հաշվով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում ևս թիմերը մեկական գոլ խփեցին. 92-րդ րոպեին Սեբաստյան Բասոնգը հաշիվը դարձրեց 4:4, իսկ 95-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ադամ Լալանան:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Նորվիչը» մնաց 23 միավորով՝ 16-րդ տեղում:

ՆՈՐՎԻՉԼԻՎԵՐՊՈՒԼ

4-5 (2-1)

MC

 

0-1՝ Ռոբերտու Ֆիրմինու 18՛, 1-1՝ Դյեդոնե Մբոկանի 29՛, 2-1՝ Սթիվեն Նայսմիթ 41՛, 3-1՝ Ուեսլի Հուլահեն 54՛ (11մ), 3-2՝ Ջորդան Հենդերսոն 55՛, 3-3՝ Ռոբերտու Ֆիրմինու 63՛, 3-4՝ Ջեյմս Միլներ 75՛, 3-5՝ Ադամ Լալանա 90՛, 4-5՝ Սեբաստիան Բասոնգ 90՛

 

ՆՈՐՎԻՉ. 7.Սթիվեն Նայսմիթ (10.Կեմերոն Ջերոմ, 82), 13.Դեկլան Ռադդ, 5.Ռասել Մարտին, 6.Սեբաստիան Բասոնգ, 25.Իվու Պինտու, 8.Ջոնաթան Հոուսոն, 12.Ռոբի Բրեդի, 14.Ուեսլի Հուլահեն (16.Մեթյու Ջարվիս, 70), 18.Գրեմ Դորանս, 22.Նաթան Ռեդմոնդ (23.Մարտին Օլսոն, 70), 9.Դյեդոնե Մբոկանի

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Նատանյել Կլին, 4.Կոլո Տուռե, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո (19.Սթիվեն Կոլկեր, 90), 7.Ջեյմս Միլներ, 11.Ռոբերտու Ֆիրմինու, 14.Ջորդան Հենդերսոն (9.Քրիստիան Բենտեկե, 76), 21.Լուկաշ Լեյվա, 23.Էմրե Ջան, 33.Ջորդան Իբե (20.Ադամ Լալանա, 59)

 

Զգուշացում՝ Ադամ Լալանա 90՛ (Լ) ; Մրցավար՝ Լի Մեյսոն (Անգլիա)

 

47

ԳՆԴԱԿԻ %

53

6 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (7)

10

ՏՈՒԳԱՆՔ

14

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Ծննդկանի մահվան գործով ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատգամավորները հանդիպել են կալանավորված գործիչներին’