‘«Նոր ալիքին» հրավիրում են տեղափոխվել Սոչի’

949

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն առաջարկել է «Նոր ալիք» երաժշտական փառատոնը լատվիական Յուրմալայից տեղափոխել Սոչի:

«Մենք ուրախ կլիենենք «Նոր ալիքն» ընդունել Կուբանում: Մանավանդ որ մենք դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ունենք, օրինակ՝ հետօլիմպիական Սոչիի բեմահարթակները»,- իր Twitter-ում գրել է Տկաչովը:

Նահանգապետը տարօրինակ է համարում Լատվիայի իշխանությունների որոշումը՝ արգելել Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի  մուտքը երկիր, ովքեր եղել են «Նոր ալիքի» մշտական մասնակիցները: «Ըստ իս՝ արվեստը դարձնել քաղաքականության զոհ, մեղմ ասած՝ տարօրինակ է»,- գրել է Տկաչովը:

Երեկ հայտնի դարձավ, որ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցի էստրադային կատարողներ Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին և Ալլա Պերֆիլովային, որը հանդես է գալիս Վալերիա բեմական անվան տակ, մտցրել է այն արտասահմանցիների ցանկում, որոնց մուտքը Լատվիա արգելվում է: Արգելքը, գերատեսչության տվյալներով՝ կապված է Ուկրաինայի իրավիճակի հետ. լատվիական իշխանությունների կարծիքվ՝ Գազմանովը, Կոբզոնը և Վալերիան «իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խարխլմանը», փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «հավիտենական» ձմեռային ժամանակի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’