‘Նոր Զելանդիայում հրապարակվել է արգելված անունների ցանկ’

1022

Նոր Զելանդիայի ՆԳՆ-ն հրապարակել է այն արգելված անունների ցուցակը, որոնցով նորզելանդացի ծնողները փորձում են անվանակոչել իրենց երեխաներին, հաղորդում է New Zealand Herald թերթը: Սև ցուցակն ընդգրկում է 77 տարօրինակ և, ՆԳՆ-ի կարծիքով՝ վիրավորական անուններ, որոնց թվում կան նաև կետադրական նշաններ, այբուբենի տառեր և բառակապակցություններ: Մերժված անուններից են, օրինակ՝ Lucifer (Լյուցիֆեր), Mafia No Fear (Մաֆիան անմահ է),4Real (Իսկականից), Queen Victoria (Վիկտորյա թագուհի) և այլ անուններ: 1995 թ. ընդունված ծնունդների, մահերի և ամուսնությունների գրանցման օրենքի համաձայն՝  անունները չպետք է լինեն վիրավորական, անհիմն երկար կամ էլ պաշտոնական տիտղոսների կամ կոչումների հիշատակմամբ: Այնուհանդերձ, այդ օրենքն էլ չի կասեցնում ծնողներին, որոնք ուզում են իրենց զավակներին կոչել «բացառիկ» անուններով: Եւ այստեղ էլ երևակայության հնարավորությունները խիստ սահմանափակ են. օրինակ՝ Justice (Արդարություն) անունն արդեն մերժվել է 62 անգամ:

Նոր Զելանդիայում անսովոր անուններն ի հայտ են եկել 2001 թվականից: Թույլատրելի անունների ցանկեր կան, մասնավորապես, Գերմանիայում և Դանիայում, որոնք կոչված են կանխարգելելու այնպիսի անունների կիրառումը, որոնք խախտում են լեզվի քերականական և հնչյունաբանական կանոնները, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի եկեղեցական առաջնորդները խնդրում են ազատ արձակել Տիմոշենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Մարգարյանի դեմ Կոնգրեսի հաղորդմանը «ընթացք կտրվի»’