‘Նոր Զելանդիայում սկսվել է պետական դրոշի ընտրության երկրորդ հանրաքվեն’

1450

Նոր Զելանդիայում մեկնարկել է երկրորդ հանրաքվեն, որի ընթացքում երկրի բնակիչները «կողմ» կամ «դեմ» կարտահայտվեն պետական դրոշի փոփոխությանը: Քվեարկությունը կտևի մինչև մարտի 24-ը, հաղորդել է CNN-ը:

Քվեարկողները պետք է ընտրություն կատարեն, վարչապետ Ջոն Քեյի բնութագրմամբ՝ «գաղութային մասունք» հանդիսացող ներկայիս դրոշի և դրա այլընտրանքի միջև, որի վրա պատկերված է ձարխոտի արծաթե ճյուղ: Քննադատներն արդեն պետական խորհրդանիշի նոր էսքիզն անվանել են « լողափի սարսափելի սրբիչ»:

Երկրով մեկ ուղարկվել են առնվազն երեք միլիոն քվեաթերթիկներ, ընտրողների կամարտահայտությունն իրականացվում է փոստով: Որոշումը կկայացվի ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրաքվեի առաջին փուլն անցկացվել է անցյալ տարեվերջին: Այն ժամանակ երկրի բնակիչներն ընտրություն են կատարել առաջարկված հինգ էսքիզներից: Ընդհանուր առմամբ՝ իշխանություններն ստացել էին դիզայնի ավելի քան 10 հազար տարբերակներ, որոնցից մի քանիսը բացահայտ ծաղրական էին:

2014 թ. հոկտեմբերին Ջոն Քեյը հայտարարել էր, որ երկրի ներկայիս դրոշը լիովին չի արտացոլում ժամանակակից Նոր Զելանդիայի էությունը, նաև շատ նման է ավստրալիական դրոշին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստի ոտքերը կարճ են’
Հաջորդ հոդվածը‘Մեդիամագնատ Ռուփերթ Մյորդոկը նորից է ամուսնացել’