‘Մեդիամագնատ Ռուփերթ Մյորդոկը նորից է ամուսնացել’

10549

Ուրբաթ օրը մեդիամագնատ Ռուփերթ Մյորդոկն ամուսնացել է ամերիկուհի ֆոտոմոդել Ջերի Հոլի հետ: Սա Մյորդոկի չորրորդ ամուսնությունն է: Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում գտնվող 18-րդ դարի մի կալվածքում: Այսօր Բրիտանիայի մայրաքաղաքի հնագույն եկեղեցիներից մեկում  կայանալիք պսակադրությանը ներկա կլինեն նորապսակների ընկերները և նախորդ ամուսնություններից նրանց տասը զավակները:

Ռուփերթ Մյորդոկը ավստրալիական և ամերիկյան քաղաքացիություն ունի, նա 84 տարեկան է, նրա կարողությունը գերազանցում է 11 միլիարդ դոլարը: Նրա կայսրության մեջ են մտնում «Նյուս Քորփորեյշնը», որին են պատկանում տասնյակ թերթեր ու ամսագրեր՝ ամբողջ աշխարհում, և նրա հիմնած «Քսանմեկերորդ դար-Ֆոքս» ամերիկյան խումբը:

Նախկին մոդել Ջերի Հոլը 59 տարեկան է, նա 22 տարի ամուսնացած է եղել Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի հետ և նրա չորս երեխաների մայրն է: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում սկսվել է պետական դրոշի ընտրության երկրորդ հանրաքվեն’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Արսենալ»֙ 2:2․ Թիմերը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’