‘Նոր Զելանդիան կքննարկի Իրաքում ռազմական գործողությանը մասնակցելու հարցը’

1084

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել է, որ մտադիր է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությանը մասնակցելու մասին որոշում կայացնել միայն խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո:

Լրագրողների հետ զրույցում Քին նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատասխան է ակնկալում ԱՄՆ-ից՝ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային Նոր Զելանդիայի միանալու հնարավորության վերաբերյալ:

Հոկտեմբերի 8-ին Վելինգտոնում տեղի է ունեցել Նոր Զելանդիայի վարչապետի և կառավարության երդմնակալության արարողությունը: Սեպտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքում վերջին վեց տարիներին երկրում իշխող Ազգային կուսակցությունը՝ Ջոն Քիի ղեկավարությամբ, կարողացավ երկարաձգել իր իշխանությունը ևս երեք տարով, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աշակերտները կուսումնասիրեն Ստալինի ճառը և «Домострой»-ը’
Հաջորդ հոդվածը‘Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում’