‘Աշակերտները կուսումնասիրեն Ստալինի ճառը և «Домострой»-ը’

1344

Իոսիֆ Ստալինի՝ 1941 թ. հուլիսի 3-ի ճառը, որ նրա առաջին ուղերձն էր ժողովրդին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, կներգրավվի Ռուսաստանի պատմության 100 գլխավոր փաստաթղթերի ցանկում: Այդ մասն գրում է Извесия-ն՝ հղում անելով Ռուսաստանի մշակույթի նախարարությանը:

««Ռուսաստանի պատմության հարյուր գլխավոր աղբյուրները» նախագիծը նպատակ ունի որոշել և ներկայացնել այն հիմնական պատմական աղբյուրները, որոնք ձևավորում են հայրենի պատմությունը և օգնում են ժամանակակից հասարակության նույնականացմանը: Այդ բոլոր աղբյուրները ոչ միայ պատմության, այլև հայրենական մշակույթի հուշարձաններ են»,- ընդգծել են մշակույթի նախարարությունում:

Ռուսաստանի պատմության 100 գլխավոր աղբյուրների թվում, մշակույթի նախարարության վարկածով, ընդգրկվել են նաև՝ Իվան IV-ի «Դատաստանագիրքը», «Домострой»-ը (14-րդ դարի ռուս գրականության հուշարձան, մարդու և ընտանիքի կյանքի բոլոր ուղղությունների վերաբերյալ կանոնների, խորհուրդների ու հրահանգների ժողովածու), Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը և այլն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում տեղի են ունենում քրդերի զանգվածային ցույցեր. Կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիան կքննարկի Իրաքում ռազմական գործողությանը մասնակցելու հարցը’