Պատժամիջոցներ 19 ռուսաստանցիների, այդ թվում՝ Կադիրովի դեմ

376

Նոր Զելանդիան հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում 19 ռուսաստանցիների, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ, երեքշաբթի ասվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ուկրաինան հստակ հասկացրել է, որ այն կարևոր միջոցառումը, որ մենք կարող ենք ձեռնարկել իրեն օգնելու համար՝ պատժամիջոցները շարունակելն է»,- մեջբերվում է գերատեսչության ղեկավարի խոսքը։

Բացի Կադիրովից, պատժամիջոցներ են սահմանվել դաշնային մի շարք նախարարների, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների, ինչպես նաև, ԱԳ նախարարի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականների դեմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Պուտինն Էրդողանին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցելու
Հաջորդ հոդվածըՀայաստանի թիմը պարտվեց իռլանդացիներին եւ նահանջեց C լիգա (տեսանյութ)