‘Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետ սպանության գործով’

1584

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության:
Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի քաղաքապետության բնութագիրը՝ «Տարոն ջան, իրոք գեղեցիկ չի». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստների մրցելույթներն՝ այս շաբաթ’