‘Նոր նշանակումներ դատական դեպարտամենտում’

743

2014 թվականի մարտի 7-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտո-ններում առաջին ատյանի այլ դատարանի դատավորներին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները, որոշվել է`

1. Արմեն Ժորայի Բեկթաշյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտո¬նում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։

2. Գևորգ Գրիշայի Նարինյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

 

Նախորդ հոդվածը‘ ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ա. Մանուկյանը կոչ արեց դեմ քվեարկել. Ջհանդամ, թե փեսեն չի բերել (տեսանյութ)’