‘Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից’

876

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից:

Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ:

ԿԳՆ լրատվական ծառայություն

Նախորդ հոդվածը‘ՃՈ տեսուչն ազատվել է աշխատանքից վարորդի դիմումի հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ձերբակալվել է 79-ամյա գող «Էտուշ մայրիկը»’