‘Նուբարաշենում գտնվող զինծառայողների ծնողներին տեսակցություն չեն թույլատրում’

259

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ արդեն չորրորդ օրն է՝ Արշակ Արմենի Թորոսյանը եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Սակայն, ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, նրանց ծնողները մինչեւ այսօր հնարավորություն չեն ունեցել տեսակցել իրենց զինծառայող որդիներին: Նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ ոչ միայն արգելում են տղաներին տեսակցել, այլեւ հրաժարվում են անգամ հագուստ եւ սնունդ փոխանցել նրանց:

«Մեր երեխաներին ծեծել ու ջարդեն են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել: Ես հիվանդ կին եմ, շարժվել էլ չեմ կարող, մի կերպ հասել եմ «Նուբարաշեն», բայց սկզբից խաբում ասում էին՝ ստեղ չեն, հետո էլ, թե չի կարելի իրենց հետ հանդիպել, ինչո՞ւ, հանցագո՞րծ են սարքել արդեն»,-դժգոհեց տիկին Աննան՝ պահանջելով անհապաղ տեսակցություն իր որդու հետ: 

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Առաջարկում եմ այս հնարքը անվանել «Տիգրան Սթայլ»’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մահ կամ արտագաղթ’