‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված հանցագործության համար մեղադրվողները ինքնակամ ներկայացել են ոստիկանություն ‘

1320

Երեկ՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ): Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Համաձայն աղբյուրի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի կայանատեղիի մոտ դիմակավորված անձինք մահացու հրազենային վնասվածք էին հասցրել 3 մարդու, այդ թվում՝ Լևոն Ղազարյանին, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով։ Մամուլի տեղեկություններով, սպանության մեջ կասկածվողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից են:

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ «ինքնակամ» ներկայացածները ժխտում են իրենց մեղքը։

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները՝ Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են:

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկեն Իսպանիայի հավաքական է հրավիրել «Մալագայի» հարձակվող Խուանմիին’
Հաջորդ հոդվածը‘ՀԷՑ-երը չեն վճարում գնած էլեկտրաէներգիայի դիմաց և դիմելու են ՀԾԿՀ էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով. Մամուլ’