‘Նվազագույն աշխատավարձն ավելացվեց. Հուլիս 1-ից այն կկազմի 45 հազար դրամ’

1702

Հայաստանի կառավարությունը հուլիսի 1-ից 30 տոկոսով ավելացրեց նվազագույն աշխատավարձի չափը` 35 հազարից այն հասցնելով 45 հազար դրամի: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2014 թվականի հունվարի մեկից ընդհանուր աշխատավարձերը հանրապետության նախագահի հանձնարարականով նախատեսվում է բարձրացնել: «Հատկացվելու է 50 մլրդ դրամ` աշխատավարձերի բարձրացման համար: Սա կլինի շոշափելի փոփոխություն աշխատավարձերի ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հայտարարել էր, որ աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա միայն 2014թ. հունվարի 1-ից:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել նաև աղջիկներ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն Էռնեկյանին խոստացել է ԱԳՆ շենքի համար կայանատեղի կառուցել’