‘ Նրանք մի ողջ կյանք իրենց նվիրել են ֆուտբոլին’

1249

 Բրազիլական Մունդիալին մասնակցող աշխարհի տարբեր հավաքականների կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք մի ողջ կյանք արդեն իրենց նվիրել են ֆուտբոլին: Նրանք, թեև ֆուտբոլի համար թոշակային տարիքի են, այնուհանդերձ շարունակում են  հանդես գալ իրենց երկրների հավաքականներում և հաճույք են պատճառում  երկրպագուներին:  Մոնդրագոնը, եթե խաղադաշտ  դուրս գա, կդառնա աշխարհի առաջանությունների պատմության մեծ ամենատարիքով ֆուտբոլիստ: Այս պահին ռեկորդը պատկանում է կամերունցի Ռոժե Միլային, ով խաղադաշտ է դուրս եկել  42 տարեկան հասակում: Ներկայացնենք ամենատարիքով ֆուտբոլիստների՝  2014 թվականի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում:

Ֆարիդ Մոնդրագոն

Երկիրը՝ Կոլումբիա 
Ծննդյան ամսաթիվը՝ 21.06.1971 (43 տարեկան)
Հավաքականում  անցկացրած խաղեր՝   55

Փորձառու դարպասապահը  Եվրոպայում հայտնի է «Սարագոսա»-ում, «Մետց»-ում, «Գալաթասարա»-ում  և «Քյոլն»-ում ունեցած հիանալի խաղերով: Առաջին անգամ հավաքականում խաղացել է անցյալ դարի  90- ական թվականներին, ապա վերադարձել   հայրենիք, որտեղ պաշտպանում է «Դեպորտիվո Կալի»-ի գույները: Նշենք, որ նա հենց այս ակումբի մարզադպրոցի սանն է եղել: Աշխարհի  առաջնություն եկել է որպես  երրորդ համար և խորհրդատու քեռի՝ իր ընկերների համար, բայց հենց պետք լինի կպաշտպանի իր երկրի դրոշի գույնները:

Պաշտպանություն

Ռաֆայել Մարկես

Երկիրը՝ Մեքսիկա
Ծննդյան տարեթիվը՝ 13.02.1979 (35 տ)
Հավաքականում անցկացրած խաղերը՝ 125/15

Մեքսիկայի հավաքականի թիմի ավագը առաջին անգամ ընտրանիում հանդես է եկել 1997 թվականին, երբ դեռ ընդամենը  17 տարեկան էր: 20 տարեկանում մեկնել է Եվրոպա, որտեղ  11 տարվա ընթացքում հանդես  եկել «Մոնակո»-ում և «Բարսելանա»-ում: Կատալոնական թիմում նա անցկացրել է 7 խաղաշրջան և մասնակցել 232 հանդիպման, 4 անգամ դարձել  Իսպանիայի, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող:  Ֆուտբոլիստ 4 տարի առաջ  է հեռացել այս ակումբից և մեկնել երջանկությունը փնտրելու ԱՄՆ-ում:  2013-ին վերադարձել է հայրենիք և բավական հաջող խաղում է տեղական  «Լեոն» ակումբում: Այս առաջնության երկու հանդիպումներում էլ ֆուտբոլիստ խաղաց սուլիչից սուլիչ:

 

 

Մարիո Յեպես

Երկիրը՝ Կոլումբիա
Ծննդյան տարեթիվը՝ 13.01.1976 (38 տ)
Հլավաքականում անցկացրած հանդիպումները և գոլերը՝ 100/6

Կուլումբիական հավաքականի կապիտանը  ամենատարիքով դաշտային խաղացողն է այս խորհրդանշական հավաքականում: Հունվարին լրացել է նրա 38 տարին: Ինչպես և Մոնդրագոնը, տարածաշրջանում նա հայտնի դարձավ որպես «Դեպորտիվա Կալի»-ի ֆուտբոլիստ: Հետո նա հրավեր ստացավ արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ից,որը նրա համար դարձավ Եվրոպա մուտք գոծելու կամուրջ: Մի քանի մրցաշրջան այս ֆուտբոլիստը վստահորեն հանդես եկավ  «ՊՍԺ»-ում, որի կազմում անցկացրեց 122 խաղ՝ խփելով 8 գոլ: Մեկնելով «Միլան»՝ Յեպեսը կորցրեց իր տեղը հիմնական կազմում ր որպես ազատ գործակալ անցած ամառ մեկնեց խաղալու «Ատլանտ»-ում: Անցած մրցաշրջանում անցկացրել  է 24 հանդիպում և оգնել թիմին  մնալու մրցաշարային աղյուսակի միջնամասում:.

 

 

 

Դանիել վան Բյութեն

Երկիրը՝  Բելգիա
Ծննդյան տարեթիվը՝ 07.02.1978 (36 տ)
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը՝ 79/10

Վան Բյութենին ներկայացնելու հարկ առանձնապես չկա: 8 տարի նա խաղացել  Մյունխենի «Բավարիա»-ում, 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, հաղթել է չեմպիոնների լիգայում և շատ այլ մրցաշարերում: Մյունխենցինների համար անցկացրել է  239 հանդիպում և խփել է  28 գնդակ:. Անցած խաղաշրջանում ֆուտբոլիստը կանոնավոր կերպով դաշտ դուրս չէր գալիս և որոշեց դուրս գալ «Բավարիա»-ից, մանավանդ, որ լրացել էր նաև պայմանագրի ժամկետը:

 

Կիսապաշտպաններ

Անդրեա Պիրլո

Երկիրը՝ Իտալիա
Ծննդյան տարեթիվը՝ 19.05.1979 (35 տ.)
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը՝ 108/13

Իտալացի հանրաճանաչ ֆուտբոլային հանճարի փոխանցումները ցանկացած կետից ու հեռավորությունից ճշգրիտ են: «Սկուդրա աձուրա»- ի կազմակերպիչը, ուղեղը, հոգին ու ամեն ինչը համակարգողն է Պիրլոն: Առաջին անգամ հանդես է եկել 12 տարի առաջ, 2002 թվականին, երբ Ջովանի Տրապատոնին, սկսել էր ձևավորել այն թիմը, որը 4 տարի անց,  2006 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Զիդանի Ֆրանսիային: Նա տասը տարի եղել է «Միլանի» սիրտը, իսկ 2011թվականին հայտնվել է «Յուվենտուսում», որտեղ նրա խաղը տարեցտարի նոր վերելք ապրեց:

 

Ֆրենկ Լեմպարդ

Երկիրը՝ Անգլիա
Ծննդյան տարեթիվը՝  20.06.1978 (36)
Հավաքականում անցկացրած խաղեը և գոլերը՝ 105/29

Լոնդոնյան «Չելսի»-ի լեգենդն է և երկրպագուների կուռքը: Խելացի, հաշվենկատ կիսապաշտպանը հզոր հարվածով բազմիցս է իր թիմին փրկել վերահաս վտանգից: Նա Ռոման Աբրամովիչի ակումբին է տվել իր ֆուտբոլային կարիերայի 13 տարին: Դարձել  Անգլիայի և Չեմպիոների լիգայի հաղթող, 2010 թվականին ճանաչվել տասնամյակի ֆուտբոլիստ: «Չելսի»-ի կազմում անցկացրել է 628 հանդիպում և խփել  208 գնդակ՝ դառնալով ակումբի պատմության մեծ լավագույն ռմբարկուն:

 

 

Գեորգիոս Կարագունիս

Երկիրը՝  Հունաստան
Ծննդյան տարեթիվը՝  06.03.1977 (37 տ.)
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը՝ 137/10

Հունաստանի հավաքականի ամենաավագ ֆուտբոլիստն իր մասնակցություն  է ունեցել տասը տարի առաջ Եվրոպայի առաջնությունում հաղթող դառնալու գործին: Անցկացրել է 140 հանդիպում  իր երկրի ազգային հավականի կազմում, և դա դեռ սահմանը չէ: Անցած խաղաշրջանը ֆուտբլիստի համար հաջող չէր. նրա «Ֆուլհեմը»դուրս մնաց անգլիական պրիեմեր լիգայից:  Գեորգիոսը Բրազիլիա է եկել հիմնական կազմի ֆուտբոլիստ կարգավիճակով:

    

 

Կոնստանտինոս Կացուրալիս

Երկիրը՝ Հունաստան
Ծննդյան տարեթիվը՝ 21.06.1979 (35տ.)
Հավաքականում անցկացրած հանդիպումներն ու գոլերը՝ 113/10

Հունական թիմի ևս մեկ վետերանը կարող էր ինքն իրեն լավ նվեր մատուցել, եթե իր ծննդյան տարեդարձից  մեկ оր առաջ,  Ճապոնիայի հետ խաղի  38-րոպեին կարմիր քարտ չստացար և ընկերներին չթողեր տասը հոգով: Երրորդ փուլի երրորդ հանդիպումը նա բաց կթողնի, իսկ հելենացիները դժվար թե այս առաջնությունում հաջողություն ունենան:

Էդիսոն Մենդես

Երկիր՝ Էկվադոր
Ծննդյան տարեթիվը՝ 16.03.1979 (35 лет)
Հավաքականում անցկացրած հանդիպումները և գոլերը՝111/18

Էդիսոն Մենդեսին Եվրոպայի ֆուտբոլասերների մեծամասնությունը ծանոթ չէ: Իր ամբողջ ֆուտբոլային կարիերան հենակետային կիսապաշտպանն անցկացրել  Հարավային և Կենտրոնական Ամերիկայի թիմերում: Ամուր,լավ ֆուտբոլիստ է և իր ակումբի՝կոլումբիական «Սանտա-Ֆե»-ի առաջատարներից է:

 

Դիդյե Դրոգբա

Երկիրը՝ Կոտ դ’Իվուար
Ծննդյան տարեթիվը՝ 11.03.1978,(36 տ.)
Հավաքականում անցկացրած հանդիպումները և գոլերը՝ 103/65

Կոտ դ’Իվուարի թիմի ավագը, վետերանը, լավագույն ռմբարկուն ու հարձակվողն է Դիդյե Դրոգբան: Ըստ «Չելսի»-ի պաշտանական կայքի՝ Դրոգբան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Բազմիցս դարձել է նաև Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Նրա անունով այժմ Փարիզում մարզադաշտ կա: 

 

Միրոսլավ  Կլոզե

Երկիրը՝ Գերմանիա
Ծննդյան տարեթիվը՝  09.06.1978,(36 տ.)
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերը՝132/69

Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Մունդիալ է եկել արդեն աշխարհի լավագույն հարձակվողի կարգավիճակով:  Այնուհանդերձ, ֆուտբոլիստի համար մրցաշրջանը թեև ծանր էր, սակայն բավական արդյունավետ: Նա Գանայի հետ խաղում փոխարինման դուրս եկավ, գոլ խփեց և կրկնելով բրազիլիացի Ռոնալդդուի ռեկորդային ցուցանիշը:

 

Գլխավոր մարզիչ

Ֆաբիո Կապելո

Երկիրը՝ Իտալիա, աշխատում է Ռուսաստոնում
Ծննդյան տարեթիվը՝18.06.1946 (68 տ.)

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին ներկայացնելու կարիք  չկա: Հավելենք միայն, որ իտալացի մասնագետը Բրազիլիայի Աշխարհի  առաջնություններին մասնակցող երկրների հավաքականների գլխավոր մարզիչների մեջ ամենատարիքովն է: 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկվածներից մեկը գանգուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն. Բանանցը շատ լավ հնարավորություն ունի անցնել 2-րդ փուլ’