‘Շախմատի Եվրոպայի առաջնություն. Մեկնարկը հաղթական էր’

1326

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը։

Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է տանտերերի հետ՝ հաղթելով 4:0 հաշվով:

Հայաստան – Իսլանդիա՝ 4:0

Լևոն Արոնյան – Հանես Ստեֆանսոն՝ 1:0

Հեդրին Ստեինգրիմսոն – Գաբրիել Սարգսյան՝ 0:1

Սերգեյ Մովսեսյան – Հենրիկ Դանիելսեն՝ 1:0

Գուդմունդուր Կյարտանսոն – Հրանտ Մելքումյան՝ 0:1

Հաջողությամբ է մեկնարկել նաև Հայաստանի կանանց հավաքականը։ Մեր շախմատիստուհիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Լատվիայի ընտրանուն։ Իր պարիտան հաղթանակով է ավարտել Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի են խաղացել։

Նախորդ հոդվածը‘153 զոհ, միաժամանակ 6 պայթյուն, Ֆրանսիայի «սեպտեմբերի 11». Ահաբեկչություն Փարիզում’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական խաղում Ֆրանսիան հաղթեց Գերմանիային, Իսպանիան՝ Անգլիային (տեսանյութ)’