‘Շախմատի հավակնորդների մրցաշար. 1-ին տուրում խաղաղություն էր’

1012

Լոնդոնում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրի բոլոր չորս պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի:

Տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը 31-րդ քայլում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ի դեպ, նրանք խաղաղ դաշն կնքեցին մի դիրքում, որտեղ սպիտակ եւ սեւ ֆիգուրները բացարձակապես հայելանման էին դասավորված:

Գելֆանդ – Ռաջաբով, Իվանչուկ – Գրիշչուկ, Սվիդլեր – Կրամնիկ պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի:

Այսօր մրցաշարի երկրորդ տուրն է: Արոնյանը սպիտակներով կխաղա Բորիս Գելֆանդի հետ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Խնդիրները պետք է լուծել փոխզիջումների ճանապարհով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինագուրացիան՝ ՄՀՀ փոքր դահլիճում. Մամուլ’