‘«Շախտյորը» 22 միլիոն դոլար կվճարի Տայսոնի համար’

734

«Շախտյորը» եւ «Մետալիստ» ձեռք են բերել պայմանավորվածություն՝ խարկովցիների կիսապաշտպան Տայսոնի տրանսֆերի շուրջ: «Հանքափորները» Տայսոնի համար կվճարեն 22 միլիոն դոլար: Եթե այս տրանսֆերը կայանա, ապա այն ռեկորդային կլինի Ուկրաինայի առաջնության պատմության ընթացքում:

Բրազիլացի ֆուտբոլիստն «Շախտյորի» հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, որը նախատեսում է աշխատավարձի զգալի բարձրացում:

Այսօր Տայսոնը պետք է բուժհետազոտություն անցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին, հաղորդում է Football.ua-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն մեծ ակնկալիքներ չունի Իրանի հետ բանակցություններից’
Հաջորդ հոդվածը‘Սարանսկում վեցամյա ահաբեկիչը ոստիկանական կարգախումբ է կանչել մանկապարտեզ’