‘«Շախտյոր» — «Վոլին»՝ 4:1’

808

Ուկրաինայում ֆուտբոլի բարձրագույն առաջնության երկրորդ շրջանը մեկնարկեց «Շախտյոր» — «Վոլին» հանդիպումով: Այս խաղը առաջնության առաջատարի համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպմանը նախապատրաստվելու վերջին հնարավորությունն էր, որը «հանքափորները» լավագույնս օգտագործեցին եւ հաղթեցին 4:1 հաշվով:

«Շախտյորի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն գոլի հեղինակ չդարձավ:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» վաստակեց 54 միավոր եւ 16 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն, 19-րդ տուր

«Շախտյոր» — «Վոլին»` 4:1

Օլեգ Շանդրուկ (ինքնագոլ), 10, Ալեքսանդր Կուչեր, 14, Դուգլաս Կոստա, 54, Էդուարդո, 90 – Բիկֆալվի, 51

Նախորդ հոդվածը‘Վրաստանում համաներմամբ ազատ են արձակվել սվան գրոհայիններ’
Հաջորդ հոդվածը‘Կարդինալների գերագույն կոնգրեգացիան նշանակվել է մարտի 4-ին’