‘«Շանթ եւ Ազատություն» հիմնադրամը նամակ է հղել կրոնական կազմակերպությունների առաջնորդներին ‘

1301

«Շանթ եւ Ազատություն» հիմնադրամը բաց նամակ է ուղարկել Գարեգին Բ-ին եւ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին՝ ակնկալելով նրանց հրապարակային վերաբերմունքը Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների կալանավորման փաստին: Նամակում, մասնավորապես, նշվում է որ Հայաստանում ներկայումս կա 15 քաղաքական բանտարկյալ, որոնց մարդկային իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարվում են, ինչպես նաեւ հոգեբանական եւ բազմաբնույթ խոշտանգման են դատապարտված նրանց ընտանիքները՝ կանայք, ծերեր եւ շուրջ 25 անչափահաս երեխաներ: «Իրենց ստորագրություններով նրանց ազատությունն են պահանջում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, նրանց պաշտպանությամբ հանդես են եկել մի շարք միջազգային կազմակերպություններ: Սույնով, որպես խղճի եւ բարոյականության պատվարներ, դիմում ենք ձեզ՝ Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններիդ՝ ակնկալելով ձեր հրապարակային վերաբերմունքը, որն անգնահատելի աջակցություն կլինի հայաստանյան քաղբանտարկյալներին եւ խոշտանգվող նրանց զավակներին, կանանց, քույրերին եւ ծնողներին»,- ասվում է  «Շանթ եւ Ազատություն» հիմնադրամի» բաց նամակում: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանին էլի վիրահատել են. այս անգամ ՝ Հայաստանում. Հրապարակ ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’